Սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանը բարեխղճորեն լրացնում է դատարանի սահմանած պարտադիր աշխատանքների ժամերը, «ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Դատական կատարածուների դաշնային ծառայության Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունից:

Բաղդասարյանը մեծ արձագանք գտած «Gelandewagen-ի  կտրիճ» վարորդների պատմության ֆիգուրանտներից մեկն է, որից հետո բազմիցս կանգնեցվել է  ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Դատարանի որոշմամբ նա դատապարտվե է 595 ժամ պարտադիր աշխատանքների: Հունվարին աշխատանքից բացակայելու համար նա 15 օրով կալանավորվել է եւ հունվարի 30-ին վարչական կալանքի ժամկետը մարելուց հետո կրկին անցել է պարտադիր աշխատանքներին:

«Բաղդասարյանը բարեխղճորեն կատարում է այն պարտականությունները, որոնք նրա վրա դրված են: Նա կարգապահությունը չի խախտում, նրա վերաբերյալ դիտողություններ չկան, աշխատանքի ժամանակին է ներկայանում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Վարչությունից հայտնել են, որ այսօրվա դրությամբ Բաղդասարյանը 595 ժամից 427 ժամը աշխատել է:

Նախկինում հաղորդվել է, որ պարտադիր աշխատանքներին չգնալու համար Բաղդասարյանը օգտվել է կեղծ անաշխատունակության թերթից: Դրա համար դատարանը ուղղիչ աշխատանքների եւս մեկ տարի է սահմանել:

Դրանից զատ, Մոսկվայի Սավելեւի դատարանը Մառա Բաղդասարյանին զրկել է վարորդական իրավունքից` բավարարելով Մոսկվայի դատախազության հայցը, որի համաձայն աղջկա մասնակցությամբ ճանապարհային պատահարներից մեկից հետո նրան «էպիլեպսիա» է ախտորոշվել: Բաղդասարյանն իրավունքից անժամկետ է զրկվել, այն կարող են վերադարձնել միայն բժիշկների թույլտվությամբ: