Երեւանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի զգալի հատվածը 2017 թ.-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:
Կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 10-ից մինչեւ 20:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչեւ 19:00-ն:
Հիշեցնենք, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երեւանի կենդանաբանական այգու վերանորոգման եւ բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռեւս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ եւ բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:




























