ԱՄՆ-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության ցածր վարկանիշն ամերիկացիներին ուղղված քարոզչության հետեւանք է: Այս մասին ABC հեռուստաալիքն տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Լրոգրողը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ամերիկացիների միայն 9%-ն է համակրում Պուտինին եւ համարում ԱՄՆ-ի դաշանակից: Նա  հետաքրքրվել է, թե արդյոք նման վիճակագրությունը «խնդիր է նախագահ Պուտինի համար»:

«Դա խնդիր չէ, բայց դա այն է, ինչի համար մենք ցավում ենք: Ավելի քան մեկ տարի ամերիկյան լսարանը դառնում է լուրջ հակառուսական քարոզչության թիրախ»,- ասել է Պեսկովը: Ըստ նրա՝ ամերիկացիները դարձել են այդ թարոզչության զոհը:

 «Ամերիկացիները կարծում են, թե ռուս հաքերներ ամենուր են. ամեն անկյունում ու սառնարանում»,-ասել է  Պեսկովը՝ ավելացնելով, որ նման հայտարարությունները  «ֆեյք նորություն եւ  զրպարտություն» է համարում: