ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Արցախի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում  առկա են տեղումներ ձյան տեսքով: