Մարտի 31-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 84-ամյա Խաչիկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: