Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը եկամուտնրի մասին նոր դեկլարացիայում հաստատել է Russia Today-ից 45 հազար դոլար ստանալու մասին տեղեկությունը` 2015-ին ռուսական կրեմլամետ հեռուստաալիքի կազմակերպած համաժողովում իր ելույթի դիմաց, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ այս գումարի մասին խոսել է ներկայացուցիչների պալատի վերահսկողության եւ կառավարական բարեփոխումների կոմիտեն:
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` առաջին ֆինանսական հաշվետվությունում, որը Ֆլինը ներկայացրել է փետրվարին իր հրաժարականից մի քանի օր անց, այդ տվյալները բացակայում են:


























