Կահիրեի դատարանը լեգիտիմ է համարել Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի միջեւ պայմանագիրը, որի շրջանակում թագավորությանն են փոխանցվում Կարմիր ծովի երկու կղզիները՝ Շարմ էլ Շեյխից ոչ հեռու գտնվող Տիրանն ո ւ Սանաֆիրը։ Այս մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հունվարին երկրների միջեւ համաձայնագրի իրականացումը արգելափակվել էր Բարձրագույն վարչական դատարանի որոշումով, որին նախորդել էին զանգվածային անկարգություններ։ Հասարակությունն այդ քայլը համարել էր պետական շահերի «վաճառք»։ Բացառված չէ, որ դատավճից հետո բողոքի ցույցները նոր ուժով կսկսվեն։
Կղզիների փոխանցման մասին բանակցությունները երկրները դեռ յոթ տարի առաջ էին սկսել։ Անցած տարվա ապրիլին, երբ Սաուդյան Արաբիայի թագավորը այցելել էր Եգիպոս, կողմերը ստորագրել էին համաձայնագիր՝ պետությունների միջեւ ծովային սահմանների գծման մասին, որի համաձայն Էր Ռիյադին էին անցել Տիրան ու Սանաֆիր կղզիները ։


























