Էկվադորում անցնում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԸՆտրություների մեկնարկի մասին հայտնել էր ազգային ընտրական խորհրդի ղեկավար Խուան Պաբլո ՊՈսոն։
Ընդամենը երկրում բացվել են 43․6 հազար ընտրատեղամասեր, ընտրոթյուններին կմասնակցեն նաեւ արտասահմանում ապրող էկվադորցիները, որոնց համար մոտ 900 ընտրատեղամաս է բացված։
Երկրորդ փուլ են անցել երկու թեկնածուներ։ «Ալիան ՊԱԻՍ» իշխող դաշինքի ներկայացուցիչ Լենին Մորենոն ու ԿՐԵՕ-ՍՈՒՄԱ շարժման թեկնածու Գիլյերմո Լասսոն։ Փետրվարին անցկացված առաջին փուլի արդյունքներով Մորենան ստացել էր ձայների 39․36 տոկոսը, ինչը բավարար չէր հաղթանակի համար, իսկ Լասսոն՝ 28․9 տոկոսը։


























