ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի պատճառով փակ է Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածի 167-169-րդ կմ-ը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ եւ Տաշիր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: