Թուրքիան պահպանում է Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ վաղեմի հավակնությունները, այդ պատճառով մեծ պատրաստակամությամբ Ասադին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի համար սա լավ պատրվակ է Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու համար, հատկապես սահմանամերձ Իդլիբ նահանգում: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան նախկինի պես Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային շրջաններն ապօրինաբար անջատված է համարում եւ ձգտում է վերադարձնել դրանք: Այդ պատճառով Անկարան սատարում է ԱՄՆ-ի հրթիռային հարվածները, չնայած ամենեւին էլ ոչ բոլոր հարցերում է համաձայն Միացյալ Նահանգների հետ (մասնավորապես Սիրիայում քրդական ուժերի աջակցության հարցում):