Ամերիկյան Patagonia ընկերությունը Pataloha կոչվող հագուստի հավաքածու է թողարկել, հայտնում է Highsnobiety-ն: Հավաքածուն նվիրված է Ճանապարհորդությունների պոլինեզիական միությանը:
Հավաքածուում ներառված են 60 տոկոսով կանեփից կարված տղամարդու շապիկներ եւ կանացի զգեստներ: Մոդելների գները տատանվում են 100-ից մինչեւ 130 դոլարի սահմաններում: Հագուստն արդեն վաճառահանվում է եւ ներկայացված է ապրանքանիշի կայքում ու ֆիրմային խանութներում:
Ամերիկյան Patagonia ընկերությունը հիմնադրվել է 1973 թվականին, կենտրոնակայանը Վենտուրայում է (Քալիֆորնիայի նահանգ): Մարտի սկզբին ընկերությունը ներկայացրել էր քնապարկի նոր մոդել, որը բոժոժի է նման: Պատյանը պատրաստված է Pertex Quantum նեյլոնե գործվածքից:
Գլխանոցով պարկը ներսից փափուկ նյութով է պատված, որը, արտադրողների խոսքով, առավելագույն հարմարավետություն է ապահովում: Այն դիմանում է մինչեւ մինուս 7 աստիճան ջերմաստիճանին:




























