Եգիպտացի Իման Ահմեդ Աբդուլաթին, ով համարվում էր աշխարհի ամենագեր կինն ու կշռում էր մոտ 500 կգ, Հնդկաստանի Մումբայի քաղաքի հիվանդանոցում նիհարել է մոտ երկու անգամ։ Այժմ նա կշռում է մոտ 260 կգ։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կնոջ բուժող բժիշկ Մուֆազալ Լակդավալային։
«Տվյալ պահին Իմանը 242 կիլոգրամ քաշ է գցել», — հայտարարել է Լակդավալան։
Նշվում է, որ կինը Մումբայիի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 11-ին։ Այնտեղ վիրահատության միջոցով հեռացրել են նրա ստամոքսի զգալի մասը, ինչը թույլ է տվել կրճատել նրա գործածած ուտելիքի ծավալը։
Նրան նաեւ դիետա եւ ֆիզիոթերապիա է նշանակվել։ Հիվանդանոցում լինելու առաջին մի քանի օրերի ընթացքում նա 100 կգ քաշ է գցել, ինչը անակնկալ էր նաեւ Աբդուլաթիի բժիշկների համար։




























