Եվրասիական տնտեսական միության Մաքսային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետները կարող են երկարաձգվել՝ 2017-ի հուլիսի 1-ից հասնելով 2018-ի հունվարի 1։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային եւ իրավակիրառական պրակտիկ վարչության տնօրեն Դմիտրի Նեկրասովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նեկրասովի խոսքով՝ օրենսգրքի վավերացումը մի փոքր դանդաղ է ընթանում, քան նախապես նախատեսվում էր։
«Մենք Մաքսային օրենսգրքի պայմանագրում այսպիսի նորմա ենք ներդրել՝ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի վերջին վավերացման համաձայնագիրը հանձնելուց պահից, սակայն հուլիսի 1-ից ոչ շուտ։ Մենք նախատեսում էինք, որ վավերացումը տեղի կունենա առաջին եռամսյակում- մաքսային նպատակների համար հարմար կլիներ նոր կյանք սկսել երկրորդ եռամսյակից», - ասել է Նեկրասովը։
«Հավանաբար, առավել իրատեսական ժամկետ կլինի 2018-ի հունվարի 1-ը», - հավելել է նա։



























