«Սելֆիի ամենաերկար ձողի», որի օգնությամբ լուսանկար է արվել, համաշխարհային ռեկորդը սահմանվել է Դուբայում, հայտնում է Arabian Business-ը:
Ռեկորդը սահմանել է ITP Live ընկերությունը, որը սելֆիի համար օգտագործել է 16,6 մետր երկարությամբ ձող: Նախկին ռեկորդը պատկանում էր իտալացի 2 բլոգերների, որոնք օգտագործել էին 15,57-մետրանոց ձող:
Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի ներկայությամբ:




























