ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանտա Փաուերը միացել է #KeepThePromise քարոզարշավին` հաջակցություն հայոց Ցեղասպանության մասին պատմող  «Խոստում» ֆիլմին:

«Իմ անունը Սամանտա Փաուեր է, եւ ես երդվում եմ, որ կպահեմ խոստումս`մարդու իրավունքների ջատագով լինելու համար», - ասվում է Փաուերի տեսահաղորդագրությունում:

Նշենք, որ «Խոստում» ֆիլմի շնորհանդեսը ամերիկյան կինոթատրոններում տեղի կունենա ապրիլի 21-ին: Շատ հայտնիներ, ինչպես`Շերը, Էլթոն Ջոնը, Ռայան Հոսլինգը, Ջորջ եւ Ամալ Քլունիները, Լեոնարդո ԴիԿապրիոն, Բարբարա Սթրեյզանդն աջակցել են  #KeepThePromise քարոզարշավին` ընդդեմ Ցեղասպանության ժխտման:

Ֆիլմից ստացված եկամուտները կփոխանցվեն ոչ կառավարական կազմակերպություններին: