ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

-Պարոն Բալայան, Ալեքսանդրիայում եւ Տանտայում ապրիլի 9-¬ին արձանագրված ահաբեկչություններից եւ արտակարգ դրության հայտարարումից հետո ինչպիսին է ՀՀ արտաքին գործերի նախարարության վերաբերմունքը դեպի Եգիպտոս շարունակվող տուրիստական այցելությունների հետ կապված:

-Հաշվի առնելով ապրիլի 9-¬ին Ալեքսանդրիայի եւ Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները եւ այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին.

• առանց անհրաժեշտության չլքել հանգստյան գոտիները

• խուսափել զանգվածային կուտակման վայրերից

• մշտապես ունենալ անձը հաստատող փաստաթուղթ