Եթե ինչ-որ մեկը կորցնում է երկվորյակ եղբորը, վշիտն այնքան խորն է, որ գործողությունները պայմանավորված են զգացմունքներով, այլ ոչ թե ռացիոնալ գիտակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաճինսկին՝ մեկնաբանելով Յարոսլավ Կաչինսկու՝ ԱՄՆ-ից եղբոր մահվան հետաքննության գործում օգնություն խնդրելու փաստը:

Ըստ դեսպանի՝ Ընդդիմադիր գործչի գործողություններն բխում են զուտ մարդկային, զգացմունքային հասկացություններից:

«Արված փորձաքննությունները վկայում են, որ ՏՈՒ-154 նախագահական օդանավը չպետք է վայրէջք կատարեր, մի շարք սխալներ են արվել, որոնց արդյունքում հնարավոր չէր կանխել ավիավթարը»,- ասել է Ռաչինսկին:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Լեհաստանի նախագահի օդանավը կործանվել էր ապրիլի 10-ին Սմոլենսկում: Մահացել էր 96 մարդ, այդ թվում՝ երկրի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը, ռազմական եւ քաղաքական գործիչներ: Դրանից հետո Լեհաստանում չեն դադարում քաղաքական շահարկումները: Յարոսլավ Կաչինսկին օրերս հետաքննության հարցով օգնություն է խնդրել Միացյալ Նահանգներից: