Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ժելեզնոգորսկ-Իլիմսկի երկու՝ «Հայաստան» եւ «Արաքս» խանութներում, որոնք գտնվել են մեկ հարկի տակ, հրդեհ է բռնկվել։
Դրանք մարելու համար դեպքի վայր են ժամանել 4 ավտոցիստեռններ եւ անձնակազմի 9 անդամներ։
Հրդեհի արդյունքում ոչնչացել է «Արաքս» խանութի ծածկը, այն փլուզվել է։ Վնասվել է նաեւ «Հայաստան» խանութի տանիքը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։



























