Բեռլինը ճանաչվել է Գերմանիայի ամենավտանգավոր քաղաքը։ 2016-ին Բեռլինում 100 հազար բնակչին բաժին է ընկել 16 161 գրանցված իրավախախտում, հայտնում է DW–ը։
Սրանք ոստիկանության քրեական վիճակագրության տվյալներն են։ Պաշտոնական վիճակագրությունը կներկայացվի մոտ օրերս Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերի կողմից։
Իրավախախտումների քանակով երկրորդ տեղում Լեյպցիգն է, իսկ երրորդում՝ Մայնի Ֆրանկֆուրտը։ Հենց Ֆրանկֆուրտն էր 2015-ին առաջատար այդ հակավարկանիշում։
Իսկ Գերմանիայի ամենաանվտանգ քաղաքը դարձյալ Մյունխենն է ճանաչվել։ Այնտեղ Բեռլինի համեմատ կրկնակի քիչ իրավախախտումներ են գրանցվել։ Ամենաանվտանգ քաղաքներից են նաեւ Աուգսբուրգը, Օբերհաուզենն ու Վիսբադենը։




























