Ապրիլի 22-ին նշվում է համաշխարհային տոն՝ Մայր Երկրի միջազգային օրը, որը անցկացվում է ՄԱԿ հովանու ներքո։ Այդ տոնը հիմնվել է ՄԱԿ ԳՎ 2009-ի նստաշրջանի ժամանակ ու 2010-ից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 22-ին։ ԳՎ 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դէսկոտո Բրոքմանը հայտնել էր, որ այդ միջազգային օրվա ամրագրումը նշանակում է ընդունել, որ Երկիրն ու նրա էկոհամակարգերը մեր տունն են, որը մարդկության կյանքն է ապահովում, նաեւ հաստատել 1992-ին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ համաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները՝ շրջակա միջավայրի ու զարգացման մասին։
Ապրիլի 22-ին Երկրի օր նշելու ավանդույթը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1970-ին, 1990-ին այդ օրը միջազգային է դարձել։ Ընդ որում ամեն տարի այդ օրը որոշակի թեմատիկայի է նվիրված։ 2016-ին Երկրի օրը համընկել էր Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Այս միջազգային օրվա հիմնական նպատակն է գրավել հասարակության ուշադրությունը Երկրր մոլորակի ու շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ։




























