Օդերեւութաբանները Կրասնոյարսկում «սեւ երկնքի» ռեժիմ են մտցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այն կգործի նվազագույնը մինչեւ ապրիլի 26-ի երեկո: «2017 թվականի ապրիլի 24-ին, ժամը 19-ից մինչեւ ապրիլի 26-ը, ժամը 19-ը Կրասնոյարսկի տարածքում օդերեւութաբանական պայմաններ են սպասվում, որոնք անբարենպաստ են մթնոլորտում վնասակար խառնուրդներ արտանետելու համար: Հայտարարվում է վտանգավորության առաջին աստիճան»,- հայտարարել են Օդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիթորինգի միջինսիբիրական վարչությունից:
Տարեսկզբից քաղաքում մի քանի անգամ «սեւ երկնքի» ռեժիմ է հաստատվել, օրինակ՝ փետրվարին այն 12 օր է տեւել, եւս մի քանի օր՝ մարտին, իսկ 2016 թվականի ընթացքում՝ ընդհանուր մոտ 1,5 ամիս: Այդ ժամանակ շրջանային իշխանությունները խոստացել էին օդերեւութաբանական անբարենպաստ պայմանների ժամանակ ուժեղացնել ձեռնարկությունների արտանետումների վերահսկողությունը:




























