ԱՄՆ կառավարության պատվերով արված հետազոտության արդյունքներով յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին տառապում է այս կամ այն հոգեկան խանգարումով:

Reuters գործակալության փոխանցմամբ, անկայուն մարդկանց ամենամեծ թիվը՝ 30 տոկոս, նկատվում է  18-25 տարեկանների շրջանում: 50 տարեկանից բարձր ամերիկացիների շրջանում հոգեկան խանգարումներ ունեն 13,7 տոկոսը:

Գիտնականները նշում են, որ ԱՄՆ քաղաքացիների մոտ հոգեկան անհավասարակշռության աճը մեծապես պայմանավորված է տնտեսական անկայունությամբ: