Հայ-ռուսական միացյալ խմբավորումը պատրաստ է չեզոքացնել թուրքական կողմից պոտենցիալ սպառնալիքը: Այս մասին հայտնել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը մայիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մեկնաբանելով Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու թուրքական կողմի հայտարարությունները` գեներալը նշել է, որ թուրքական սպառնալիքները չպետք է զարմանք առաջացնեն: «Դա նրանց արյան մեջ է»,- նկատել է գեներալը` հիշեցնելով թուրք գիտնականի այն խոսքերը, թե արտաքինից թուրքը պետք է քաղաքակիրթ երեւա, սակայն հոգով դեռ մնա միջնադարում: «Եթե այդ կողմից սպառնալիք լինի, կկանգնենք թշնամու ճանապարհին: Այդ ամենն արձանագրված է փաստաթղթերում», - ընդգծել է Անդրանիկ Մակարյանը:




























