Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում մայիսի 9-11-ին, կայացել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովները, որին մասնակցել են  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի ընթացքում քննարկվել են  ՎԶԵԲ  հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական եւ ֆինանսական հարցեր:

Այս տարի համաժողովն հատկապես կարեւորվում է հեռանկարային ռազմավարական ճշգրտումներ կատարելու տեսանկյունից, այդ թվում` երկրների հետ համագործակցության գործիքակազմի ու առաջնահերթությունների իմաստով: