Շները լիզելով արտահայտում են իրենց տարբեր էմոցիաները։ Երկար տարիների հետազոտություններից հետո գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լիզելը բնական բնազդ է շների համար։ Չնայած, այն շատ այլ կենդանիների էլ է բնորոշ։ Երբ մայրը լիզում է իր քոթոթներին՝ նա դրանով հոգատարություն է դրսեւորում սերնդի մասին։ Ընդ որում լիզելով նրա ու քոթոթների միջեւ կապ է ստեղծվում։ Լիզելով իրար, քոթոթները առաջին սոցիալական կոնտակտի մեջ են մտնում։ Որոշ առումով շների համար լեզուն հետախույզի դեր է կատարում։ Այն հզոր սենսորային գործիք է, որը թույլ է տալիս գնահատել շրջակա օբյեկտները։ Երբ շները կարոտում են իրենց տերերին, նրանք փորձում են ուշադրությունը գրավել կիզելով։ Իսկ ուշադրությունը գրավելուց հետո լիզելը շների համար խաղի է վերածվում։




























