WikiLeaks կայքը նոր սկանդալային հրապարակումներ է նախապատրաստում: Սպասվում է երեք միլիոն գաղտնի փաստաթղթերի տեղադրում կայքում: Առայժմ չի հաղորդվում, թե ինչի մասին են լինելու նյութերը:
Նախատեսվող հրապարակումը յոթ անգամ կգերազանցի Իրաքի պատերազմի մասին հոկտեմբերին հրապարակած 400 հազար գաղտնի փաստաթղթերը, գրում է Ռոսբալթը: Այժմ կայքի հիմնադիրը միջազգային հետախուզման մեջ է:



























