ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մակարդակի նվազումը կապված է նրա հետ, որ արտաքին քաղաքականությունը ներկայիս վարչակազմի համար գերակա չէ: Այդ մասին հայտարարել է «Քիսինջեր Ասսոշիեյթս»-ի ավագ տնօրեն, քաղաքագետ Թոմաս Գրեմը: Նրա խոսքով, Կովկասի իրավիճակը գրեթե չի քննարկվում ԱՄՆ նոր վարչակազմի կողմից:
Խոսելով կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության մասին, նա ընդգծել է, թե վարչակազմը թուլացրել է իր դիրքերը:
«Օբամայի վարչակազմը հիմնական ուշադրոթյունը կենտրոնացրել է ներքաղաքական, առաջին հերթին՝ տնտեսական հարցերի վրա: Եւ պարզ է, որ վերջին միջանկյալ ընտրություններից հետո Օբաման ստիպված է լինելու ավելի շատ մտածել ներքին հարցերի մասին»,- նկատել է քաղաքագետը:





























