Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 31–ին, տեղի է ունեցել փոխնախագահների ընտրություն։ Այսպիսով, կրթության եւ գիտության հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ–ական պատգամավոր Կարեն Ավագյանը, այս հանձնաժողովի նախագահն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Արտաքին հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, հանձնաժողովի ղեկավարն է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Գագիկ Ծառուկյանի երկու փեսաներին էլ են արժանացել են փոխնախագահների պաշտոններին։ Արգամ Աբրահամյանը Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել, Դավիթ Մանուկյանը՝ Պաշտպանության հանձնաժողովի։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի ղեկավարած Տարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը։
Սամվել Ֆարմանյանը Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահն է։ Պետաիրավականն հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը ՀՀԿ–ական են։ Նախագահը Հրայր Թովմասյանն է, փոխնախագահը՝ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։
«Ելք» դաշինքը փոխնախագահի պաշտոն է ստացել Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում։ Ընտրվել է Մանե Թանդիլյանը, հանձնաժողովի ղեկավարն է Գագիկ Մինասյանը։





























