Ավստրալացի գիտնականները մայրցամաքի ափերի մոտ հայտնաբերել են խորջրյա ձուկ, որը չունի աչքեր ու այլ «դիմագծեր»։ Վերջին անգամ այս տեսակի ներկայացուցչին 150 տարի առաջ էին տեսել, հայտնում է ABC News-ը ։

«ԱՆդեմ ձուկ» առաջին անգամ որսացել էր բրիտանական «Չելենջեր» նավի անձնակազմը 1872-76 թթ․ գիտարշավի ժամանակ՝ Նոր Գվինեայի ափից ոչ հեռու։ Դրանից հետո նման արարածների գիտնականները երբեւէ չէին հանդիպել։

Այս ձկան բերանը մարմնի ներքեւի մասում է, քթանցքերը դժվարությամբ են նկատվում, աչքեր չկան՝ չնայած գիտնականները ենթադրում են, որ գլխի խորը հյուսվածքներում կարող են լինել աչքերի մնացուկներ, իսկ խռիկները չեն երեւում։