Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ ու փրկարարներ․․․

Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ուլուդերեի շրջանից օդ բարձրացած ռազմական ուղղաթիռի մեջ եղել են բարձրաստիճան 13 զինվորական։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ կործանված ուղղաթիռի մեջ եղել են Թուրքիայի սահմանապահ 23-րդ գնդի հրամանատար, գեներալ Այդողան Այդընը, գնդապետ եւ այլ զինվորականներ ընդհանուր 13 հոգի։