Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը մտահոգիչ է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ներկայացնելով մի շարք փաստեր:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից եւ  առաջին անգամ նշվել է 1950 թ.-ին:

Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միացել է 1992 թ. հունիսի 1-ին՝ ճանաչելով անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար ընտանեկան միջավայրում,  երջանկության, սիրո եւ ըմբռնման մթնոլորտում ապրելու երեխայի իրավունքը: Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձեւերից  եւ Պետությունը պետք է ապահովի Երեխաների Կոնվենցիայում սահմանված երեխայի բոլոր իրավունքների իրականացումը: 

Պետությունը յուրաքանչյուր հինգ տարին մեկ Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին է ներկայացնում զեկույցներ Կոնվենցիայում ամրագրված իրավունքների կատարման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցառումների եւ այդ իրավունքների իրականացման գործում ձեռք բերած առաջընթացի մասին։

Մտահոգիչ է մնում հատկապես գյուղական եւ հեռավոր բնակավայրերում երեխաների որակյալ կրթության իրավունքի հետ կապված խնդիրները՝ անբարեկարգ դպրոցական շենքային եւ դասարանների պայմանները, անհրաժեշտ որակի եւ քանակի ուսուցչական կադրերի բացակայությունը:

Երեխաների իրավունքների խախտումների որոշ փաստերով զբաղվում է նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Այժմ Կազմակերպությունը վարում է ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով երկու եւ մինչեւ չորս տարեկան երեխաների կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ չորս գործ, որոնք ներկայացված են ստորեւ.