Երեւանի փոքր կենտրոնում գտնվող տարածքը կտրվի էլիտար թաղամաս կառուցելու համար։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության նիստում։

Տարածքը կտրվի «Ի Էմ Սի» ընկերությանը՝ Հին Երեւան թաղամասում տներ կառուցելու նպատակով։ Իշխանությունների կարծիքով, նոր թաղամասում կտիրի հին մայրաքաղաքի մթնոլորտը։

Շինարարական աշխատանքները կսկսվեն Աբովյան, Բյուզանդ, Կողբացի եւ Արամի փողոցների միջեւ գտնվող հատվածում։ Այնտեղ նախատեսվում է «վերակառուցել» հին շինությունները (XIX –XX դարեր), որոնք նախկինում ապամոնտաժվել են, իսկ փոխարենը բազմահարկ էլիտար շենքեր են կառուցել։ Սակայն հին շինությունների քարերը համարակալվել եւ պահվել են։ 120-130 մլն դոլար գնահատվող նախագիծը հաստատվել է 2014 թվականին նոյեմբերին։