Հայաստանի կառավարությունը կուժեղացնի պետական դրամաշնորհների ծախսման վերահսկողությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հիմա դրամաշնորհներ ստացողները ստիպված կլինեն ոչ միայն հրապարակել իրենց կազմակերպությունների անունները, այլեւ ծրագիրը, որի համար դրամաշնորհ են ստացել, իսկ ծրագրի ավարտից հետո՝ արված աշխատանքի հաշվետվությունը:




























