Ռուսաստանն ու Եվրամիությունը համաձայնություն են ձեռք բերել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ:
Այդ մասին նոյեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Շուվալովը նշել է, որ բանակցությունների արդյունքում այժմ Ռուսաստանին ոչինչ չի խանգարում անդամակցել ԱՀԿ-ին:
Ավելի վաղ Առեւտրի եվրահանձնակատար Կարել դե Գուխտը հայտարարել էր, որ Ռուսաստանը ԱՀԿ-ի անդամ կդառնա 2011-ին: Հիմնական տարաձայնությունը կապված է անտառանյութի արտահանման վրա Ռուսաստանի դրած սահմանափակման հետ:





























