Լիբիա ուղեւորվող 44 աֆրիկացի միգրանտներ քաղցից ու ծարավից մահացել են Նիգերի հյուսիսում գտնվող անապատում: Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ զոհվածների թվում են 22 տղամարդ, 17 կին, 5 երեխա:
Նիգերի ՆԳ նախարարության տեղեկացմամբ՝ փախստականներին փոխադրող մեքենան անապատում խափանվել է: 6 միգրանտներ ոտքով գնացել են մոտակա Դիրկու բնակավայր՝ օգնություն փնտրելու, մնացածները սովից ու քաղցից մահացել են անապատում:
Զոհվածների մեծ մասը Նիգերիայից եւ Գանայից են, նրանց ինքնությունը, սակայն, դեռեւս չի հաջողվել պարզել:





























