Իլ դե Ֆրանսի բնակչուհի, 69-ամյա մի ֆրանսուհի 20 օր փակված է եղել լոգասենյակում` պատահաբար կողպված դռան պատճառով: Առանց պատուհանի լոգասենյակում մնացած ֆրանսուհին հույսը չի կորցրել եւ համառորեն բղավել եւ օգնություն է կանչել: Հարեւանները խոստովանել են, որ լսել են ինչ-որ աղմուկ, սակայն չեն կարողացել կողմնորոշվել, թե որտեղից է այն, գրում է Lenta.ru-ն:

Ծանոթները ֆրանսուհու բացակայությանը կարեւորություն չեն տվել` մտածելով, թե նա հանգստի է մեկնել: Հայտնի չէ, թե ով է ահազանգել ոստիկանություն, սակայն  ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Տատիկը խիստ հյուծվել է: