ԱՄՆ-ն 2 միլիոն դոլար կտրամադրի Իրաքի ճարտարապետական ժառանգության, մասնավորապես Իշտար աստվածուհու դարպասների վերականգնման համար: Ֆինանսավորումը կիրականացնի Մշակութային արժեքների պահպանման ամերիկյան դեսպանների հիմնադրամը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տասը տարի առաջ Կոնգրեսի հիմնադրած ֆոնդն ամբողջ աշխարհում իրականցվող 645 նախագծերով պետք է ցույց տա ԱՄՆ-ի հարգանքը այլ երկրների մշակութային ժառանգությանը` ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունում:




























