Հունաստանի ոստիկանությունը սկսել է տարհանել ապօրինի ներգաղթյալներին ու փախստականներին՝ մայրաքաղաքի հին օդանավակայանի՝ «Էլինիկոն»-ի տարածքում ձեւավորված տարերային ճամբարից։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով AP գործակալությունը։

АР-ն հաղորդում է, որ ճամբարի շուրջ 600 բնակիչները կտեղավորվեն հունական Ֆիվի եւ Դերվենի քաղաքների մերձակայքում գտնվող փախստականների ճամբարներ։

«Էլինիկոն»-ը կառուցվել է 1938 թվականին եւ մինչեւ 2001 թվականը Աթենքի գլխավոր օդանավակայանն էր։ Հետո այն փակվել է, քանի որ մայրաքաղաքում կառուցվել է նոր, ժամանակակից օդանավակայան։