Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստը տեղափոխել էր ուրբաթ, սակայն այսօր որոշվել է այն չեղարկել։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչու նիստ չի հրավիրվել։
«Կազմակերպչական նպատակահարմությունից ելնելով չի արվում, կանոնադրական պահանջ չկա ամեն շաբաթ անելու գործադիր մարմնի նիստ։ Այս շաբաթվա ընթացքում մենք նաեւ հանդիպում ենք ունեցել ընդլայնված կազմով, խմբակցության աշխատանքները քննարկել ենք արտահերթ եւ անհրաժեշտություն չկա նիստ հրավիրելու»,–ասել է պատգամավորը։
Շարմազանովը նշել է, որ կառավարության ձեւավորման հարցերը, ինչպես նաեւ Աժ արտահերթ նիստերի հետ կապված հարցերը քննարկել են այլ նիստով։





























