Ֆիլիպինների կառավարական զորքերը «Մաուտե» խմբավորման ավելի քան 120 զինյալի են ոչնչացրել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Straits Times-ը:
Երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Էդուարդո Անոյի խոսքով՝ զինվորականները շրջապատել են շուրջ 100 իսլամականի, որոնք պետք է մինչեւ այս շաբաթվա վերջ վայր դնեն զենքերը: Զինծառայողների եւ ոստիկանների շրջանում նույնպես կորուստներ կան. գործողության մեկնարկից ի վեր 38 մարդ է զոհվել, նույնքան խաղաղ բնակիչ էլ ծայրահեղականների զոհ է դարձել:
Հաղորդվում է նաեւ, որ Մարավիի շրջաններից մեկում ազատագրված շենքում շուրջ 1.6 մլն դոլար է հայտնաբերվել:





























