ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որով նախատեսվում է Ռուսաստանում թվականության անցում Հուլյան օրացույցին:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի օրինագծերի բազայում:
Օրինագիծը ներկայացրել են Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Միխայիլ Դյագտերեւը, Բորիս Չերնիշովը եւ Վիտալի Պաշինը:
Պարզաբանող գրառման մեջ նշված է, որ գիտնականները նշում են, թե Գրիգորյան օրացույցը, որն օգտագործվում է Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում, կատարյալ չէ. այն հաշվի չի առնում Երկրի պտույտի դանդաղումը, որը երկարացնում է օրվա տեւողությունը: Դրանից զատ, պատմական տարեթվերը ժամանակակից թվարկության փոխանցելու դեպքում անհրաժեշտ է որոշակի թվով օրեր ավելաց նել. XVIII դարում 11 օր է գումարվում, իսկ XX եւ XXI դարերում` 13 օր:
Պատգամավորները նշում են, որ ուղղափառ եկեղեցիները (Ռուսական, Երուսաղեմյան, Սերբական, Վրացական) եւ Աֆոնի վանքերը մինչեւ հիմա Յուլյան օրացույցին են հետեւում:





























