Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 8-ին, արտահերթ նիստին աաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց ՀՀ «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» կառավարության առաջարկած նախագիծը:
Օրինագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չկար:
«Մենք արդեն ասել ենք, որ նախագծի վերաբերյալ նեգատիվ չենք տրամադրված, սա մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին եւ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով մենք, կողմ կքվերակենք նախագծին»,-ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանը եւս նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:





























