Հայաստանում բակերում կենդանիների մորթի համար 100 հազար դրամ տուգանք կնշանակվի (210 դոլարից մի փոքր պակաս - խմբ.)։ Համապատասխան փոփոխությունների նախագիծը Վարչական իրավախախտումների օրենսգրքում հավանության է արժանացել հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ մարտին ընդունված կառավարության որոշման համաձայն՝ կենդանիների մորթ պետք է կատարվի բացառապես սպանդանոցային պայմաններում։ Պետական գնումների համար պահանջն ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 1-ից։ Տեղական մսամթերքի եւ մսի արտադրողների ու արտահանողների համար այն կգործի նոյեմբերի 1-ից։

2018 թվականի մարտի 1-ից պահանջն ուժի մեջ կմտի շուկաների համար, ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքում առկա հասարակական սննդի կետերի համար։ Վերջապես, 2018 թվականի հունիսի 1-ից եւ հուլիսի 1-ից միս միայն սպանդանոցներից պետք է գնեն մարզերում գործող հասարակական սննդի կետերը։