Եվրամիության անդամները համաեվրոպական դատախազություն ստեղծելու մասին որոշում են ընդունել, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:

ԵՄ անդամները համաձայնեցրել են օրենքը, ըստ որի դատախազությունը կգործի:

Դատախազությունն իրավազոր է զբաղվելու խարդախության եւ ֆինանսական այլ հանցագործությունների քննությամբ եւ դատական կարգով հետապնդմամբ:

Նախատեսվում է, որ դատախազության կենտրոնակայանը կտեղակայվի Լյուքսեմբուրգում: Նոր կառույցի աշխատանքի սկիզբը նախատեսված է 2020 թվականին: