Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վանիկ Վարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցւոմ ասաց նրա շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը ձերբակալաված չի եղել, նրան կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով միջնորդությունը բավարարվել է:
Վանիկ Վարդանյանին կալանավորելու միջնորդության քննարկումը տեղի կուեննա այսօր:
Հիշեցնենք, որ նույն գործով կալանավորվել է նաեւ նույն դատարանի նախագահ Աղվան Պետորսյանը եւ դատախազ Սեւակ Շհոյանը: Հիշեցնենք, որ այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:
Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար:





























