Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ավագանու առաջին նիստին չի մասնակցում. նրանք իրենց առանձին «նիստը» հրավիրել են Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կուսակցության առաջնորդ Զարուհի փոստանջյանը ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը եւ հայտնել, որ առաջիկա 12 նիստերի ընթացքում հանդիպումներ են ունենալ Երեւանի վարչական շրջանների բնակիչների հետ՝ լսելու նրանց խնդիրներն ու լուծումներ տալու համար: Այս պահին Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունենում քաղաքապետարանի դիմաց դրված ամբիոնի մոտ:
Իսկ քաղաքապետարանի ներսում մեկնարկել է Երեւանի ավագանու անդրանիկ նիստը, որի սկզբում ներկաները կրկին շնորհավորեցին Տարոն Մարգարյանին քաղաքապետ ընտրվելու առթիվ: Նրա երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին:





























