Թուրքիայի Իզմիր նահանգի Քոնաքի շրջանում սրտի կաթվածից մահացած 71–ամյա Սալիհ Էմինի թաղման արարողությունը զարմացրել է թաղման մասնակիցներին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Սալիհ Էմինի թաղման արարողության ժամանակ հանգուցյալի դիակը դրել են երկու լվացքի մեքենաների վրա, որից հետո այն տարել են թաղելու։
Մասնակիցների զարմանքին ի պատասխան, հարազատները պարզաբանել են, որ Սալիհ Էմինի ցանկությունն է եղել, որ իր մահից հետո դագաղը դնեն լվացքի մեքենաների վրա, նոր թաղեն։





























