2011 թվականին օղու նվազագույն գինը 89  ռուբլուց կդառնա 98 ռուբլի` կես լիտրի համար:

Նվազագույն գինը, որ առեւտրականներն անմիջապես արտադողից կկարողանան գնել ալկոհոլ, նախկին 70.0 ռուբլիից կհասնի 77,7 ռուբլու: Մանրածախ առեւտրականները օղին ստիպված կլինեն վաճառել ոչ էժան,  քան 85,5 ռուբլի:

«Ռուսակոհոլկարգավորում»-ն առաջարկում է  նվազագույն գներ սահմանել  նաեւ 28 աստիճանի լիկյոր արտադրողների համար 71 ռուբլի, 40 աստիճանի ալկոհոլային խմիչքի համար` 100 ռուբլի: 94-95 աստիճանի ալկոհոլը կվաճառվի նվազագույնը 233 ռուբլի` 0,5 լիտրի համար:

2010 թվական օգոստոսին հաղորդվում էր, որ օղու նվազագույն գները կարող են բարձրանալ 110-117 ռուբլի: Սակայն  «Ռուսակոհոլկարգավորումը» հերքել էր այդ տեղեկատվությունը:

Օղու նվազագույն գնի մասին օրենքն ուժի մեջ է մտել 2010 թվականի հունվարին:

Ենթադրվում է, որ նվազագույն գների սահմանումը կօգնի մաքսանենգության դեմ պայքարին: 2009 թվականի դրությամբ, Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների կեսն անօրինական  են եղել: