ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազդեցիկ գործիչներից մեկը՝ Սառա Փեյլինը շփոթել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաները: Դա տեղի է ունեցել ռադիոշոուներից մեկի ժամանակ, երբ նրանից խնդրել են մեկնաբանել Կորեաների բախումը:
-Ինչպես եք գնահատում իրադարձությունների ընթացքը,- հարցրել է հաղորդավարը:
-Ակնհայտ է, որ մենք պետք է լինենք մեր հյուսիսկորեացի դաշնակիցների կողքին: Այդպիսին են մեր պարտավորությունները,- առանց կասկածելու ասել է Փեյլինը:
-Երեւի հարավկորեացիների,- հստակեցրել է հաղորդավարը:
-Դե հա էլի,- համաձայնվել է Փեյլինը.- մենք պետք է ողջամտություն պահպանենք եւ աջակցենք դաշնակիցներին:
2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Փեյլինի համար սա առաջին դեպքը չէ: Նա մի անգամ Աֆրիկան երկիր էր անվանել, իսկ մի անգամ էլ հայտարարել էր, թե «Ռուսաստանում եւ Հյուսիսային Կորեայում մոլեգնում է իսլամական ծայրահեղականություն»:
Ժամանակին Ջորջ Բուշ-կրտսերը Ավտրալիան շփոթել էր Ավստրիայի հետ: Մեկ անգամ էլ, խոսելով Ամերիկայի թշնամիների մասին, ասել էր. «Նրանք չեն դադարում մտածել, թե ոնց վնասեն Ամերիկային»: «Մենք էլ չենք դադարում»,- լուրջ դեմքով ասել էր Բուշը:




























