Ջուրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ) իսկական պատուհաս են դարձել գյուղացիական տնտեսությունների գլխին։ Այսօր՝ նոյեմբերի 26-ին նման հայտարարություն կատարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Տասնյակ հազարավոր գյուղացիների նկատմամբ դատական գործեր են հարուցվել՝ ջրի վարձը ժամանակին չվճարելու համար՝ առանց հաշվի առնելու, որ այս տարի բերքը վատ է եղել կամ ընդհանրապես չի եղել։ Նույնիսկ որոշ գյուղապետերի տներն են այսօր կալանքի տակ։ Ըստ Բերբերյանի՝ Արմավիրի մարզի դաշտ գյուղի գյուղապետի տունը կալանքի տակ են վերցրել 100 հազ. դրամ (մոտ 280 դոլար) պարտքի դիմաց։ Նման բախտի է արժանացել նաեւ Գրիբոյեդով գյուղի գոյւղապետը։
Բերբերյանի խոսքով՝ իրենք ՋՕԸ աշխատակիցները շքեղ կյանք են վարում, օրն անցկացնում են ռեստորաններում՝ գյուղացիներից կլպած փողերով։





























